Home Պատմություն

Գավառ քաղաքի Պատմությունը

Բնակավայրի տարածքում մարդու բնակության ժամանակաշրջանը - Միջին քարի դարում սառցադաշտերի վերացումով բացվեցին անկենդան հսկայական տարածություններ: Սառույցից ազատված տարածքները ծածկվեցին լայնատերև անտառներով: Այդ վայրերից էր Գեղարունիքը: Մարդը Սեւանա լճի ավազանում հայտնվեց, երբ տիրապետում էր կրակին, գիտեր պատրաստել տեգեր, նիզակներ, կենցաղային այլ պարզունակ իրեր: Իր սնունդը հայթայթում էր որսորդությամբ եւ կատարում էր արհեստական կացարանի կառուցման առաջին փորցերը: Դա կիսաշրջանաձև շինություն էր բնական քարայրի մուտքի առջեւ: Այդպիսի հետքեր պահպանվել են Գավառ քաղաքի բնակելի տարածքներում, Բերդի գլուխ կոչված վայրում, բնական խոր քարանձավի առջեւ: Դա վկայում է, որ մարդը Գավառի տարածքում բնակվել է վաղ Նեոլիթի ժամանակաշրջանում: Զարգացած Է Նեոլիթի ժամանակաշրջանում Բերդի գլուխ կոչված վայրում բնակվել է մի ցեղ, որը տիրապետել է նետ ու աղեղին, իմացել է քարե կացարան կառուցել, աշխատանքային գործիքներ պատրաստել եւ վարել նստակյաց կյանք:

Ինչպես է կոչվել տարածքը մինչեւ ուրարտացիների նվաճումը - ՈՒրարտական թագավորներ Սարդուրի Երկրորդի եւ Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրություններում Գավառի տարածաշրջանը կոչվել է Վելիքուխի երկիր: Անտարակույս է, որ տեղացիներն այդպես են անվանել իրենց երկիրը, որն ընդգրկել է 23-25կմ լայնություն եւ նույնքան երկարություն:

Ռուսա Առաջինն ինչ պաշտպանական նկատառումներից ելնելով վերակառուցեց մինչուարտական Բերդի գլուխ կիկլոպյան ամրոցը - Մինչուրարտական Բերդի գլուխ ամրոցը բաղկացած էր բլրի վրա ձգվող միջնաբերդից ու նրա ստորոտում տարածված գետնափոր բնակավայրերից: Խաղաղ ժամանակ միջնաբերդը անբնակ էր: Նման կառույցը չէր ապահովում խոշոր տերությունների հետ պատերազմող որարտական ռազմա ֆեոդալական հիերարխիայի պաշտպանական պահանջները: Ելնելով այդ նկատառումներից ուրարտական Ռուսա Առաջին թագավորը մ.թ.ա. 728 թ. վերակառուցում է Բերդի գլուխ ամրոցը: Այն 400 մետր երկարությամբ ձգվում է արեւ ելքից արեւմուտք, գրավում է 5 հա տարածություն, ունի 1,5 հա տարածքով ամուր միջնաբերդ, լայնակի պարիսպներով բաժանվում է երկու մասի, որոն խոշոր քարերով շարված, սալածածկ գետնուղիներով կապված են եղել ավառագետի հետ:
Ռուսա Առաջին թագավորի ավառնի Բերդի գլուխ ամրոցում թողած սեպագիր արձանագրությունը վկայում է ավառնի Խալդ աստծո քաղաքի կառուցման մասին:

Ուրարտացիների արշավանքները վերջ դրեցին տոհմա-ցեղային կառույցներին եղարքունիքում:

Գավառի հիմնադրումը եւ նրա անվան ժամանակաշրջանը - Քաղաքի անվան առաջին վկայությունը մի խաչքար է, որը գտնվում է հին գերեզմանատան սբ. Ստեփանոս մատուռի մոտ: Քարի վրայի գիրը վկայում է "Ի թիվ ԲՃՂԱ… Ես ամիրա Վասակս որդի Վասիլ իշխանի շինեցի զեկեղեցիս և զգավառայ առուն հանեցի ձորեն և սարեն": Ըստ Մ. Սմբատյանցի ԲՃՂԱ-291, ավելացած հայկական տոմարի 551 թիվը ստացվում է խաչքարի պատրաստման ժամանակաշրջանը` 842 թվական: Իսկ Թադևոս Ավդալբեկյանի կարծիքով ԲՃՂԱ տարեթիվը պետք է հավելել Հայոց փոքր կամ Սարկավագի տոմարին: Այս դեպքում ստացվում է 291+1083= 1374թ.:

Գավառը հետուրարտական ժամանակաշրջանում - Գավառի տարածքը մտնում է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ և կազմում է Գեղարքունիքի գավառի հյուսիսարևմտյան մասը: 9-րդ դարում մտել է Արցախի Սահել Սմբատյանի Իշխանության տակ: 885-ից մտել է հայ Բագրատունիների թագավորության կազմի մեջ: 10-12-րդ Դարիերի կեսը գտնվել է սելջուկ-թուրքերի տիրապետության տակ: 12-րդ դարի վերջում այն գրավել են Զաքարյան Իշխանները և հանձնել Վերին Խաչենի իշխաններին:

Գավառը որքան ժամանակ է եղել օտար նվաճողների տիրապետության տակ - 1230 թվականին ճանաչել է մոնղոլների գերիշխանությունը: 1385թ. եղարքունիքը ասպատակել են Ոսկե հորդայի Թուղթամիշ իշխանի զորքերը, 1387թ. Լենկ Թեմուրի հրոսակները: 1430թ.գրավել են կարակոյունլուները: 1555թ. անցել է Սեֆյան Պարսկաստանին: 1604թ. ենթարկվել է Շահ-Աբասի բռնագաղթին:

Դարույնքը երբ է Բայազետ կոչվել - Քաղաքը Բայազետ է անվանվել ոչ թե պատիվ թուրք արյունարբու սուլթան Բայազիդ Առաջինի (1389-1402), այլ ըստ պատմական հավաստի տեղեկությունների, դեռևս 8-րդ դարում Աշոտ Բագրատունի Մսակերը (այդ անունը նա ստացել է պաս չպահելու համար) Կոգովիտը Դարույնք կենտրոնով նվիրել է իր զարմիկներին պայազատներին: Այնպես որ մինչև սուլթանի իշխանության գալը շրջանը Դարույնքն էր, իսկ քաղաքը Պայազատ: Հետագայում թուրքերը Պայազատը հեշտությամբ Բայազիդ դարձրին:

Գավառը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելուց հետո - Մինչեւ 1828թ. Գավառը մտնում էր էրիվանի խանության մեջ և կազմում էր յոկչա-Դանգիզ Մահալի մի մասը: Ռուսաստանին միավորելուց հետո Նոր Բայազետ անվամբ մտավ Հայկական մարզի Էրիվանի գավառի, ապա` 1849թ. նոր ձևավորված Էրիվանի նահանգի մեջ որպես գավառ:

«Քյավառ » անվանափոխության հանգամանքները - Քյավառը Գավառ տեղանվան բառբառային արտահայտչաձեւերից է: 1830թ. Բայազետից ներգաղթած հայությունը իրենց նախկին բնակավայրի անունը պահպանելու համար Գավառնին վերանվանվեց Նոր Բայազետ: Քաղաքային բնակավայր է 1850թ.:

Գավառը Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելուց հետո - Գավառ քաղաքը շարունակեց մնալ Նոր Բայազետ գավառի վարչական կենտրոն: 1930թ. նոր վարչական բաժանում կատարվեց, Նոր Բայազետի շրջանը Նոր Բայազետ վարչական կենտրոնով դարձավ հանրապետական ենթակայության: Քաղաքին Կամո (հեղափոխական Ս. Տեր-Պետրոսյանի անունով) անվանումը տրվեց 1959 թվականին: Գավառ քաղաքի շրջագծի մեջ են մտնում Արծվաքար եւ Հացառատ գյուղերը: 1963 թվականից Կամո քաղաքը դարձավ հանրապետական ենթակայության:

Գավառը Հայաստանի անկախացումից հետո - 1991թ. սեպտեմբերի 21-ից Գավառը հանդիսանում է անկախ Հայաստանի Հանրապետության քաղաք, Գեղարքունիքի մարզային կենտրոն: Կամոն Գավառ է վերանվանվել 1996թ.:

Գավառ քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1929-30թթ. (ճարտարապետ Ա. Թամանյան), երկրորդը` 1946-48թթ. (ճարտարապետներ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան), երրորդ` 1961-62թթ. (ճարտարապետներԻ. Նեմիջնովա, Կ. Գաբրիելյան):

Քաղաքային բնակչության թիվը 1831 թվականից մինչեւ մեր օրերը - 1831թ.-1346, 1886 թ.-7488, 1908 թ.-9872, 1914 թ.-12630, 1959 թ.-8666, 1990 թ.-21110, 1999 թ.-23272 մարդ:

 


Վերջին նորություններ

Հանրաճանաչ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources